Հայտնի ու սիրված երգչուհի Զարուհի Բաբայանն այսօր բոլորում է ծննդյան քառասունվեց տարին։ Զարուհին երգարվեստի ճանապարհով ընթանում է ավելի քան երեսունչորս տարի շարունակ։

Այս տարիների ընթացքում Զարուհին կարողացել է հաջողության հասնել, մասնակցել տարատեսակ հեղինակավոր մրցույթների՝ շահելով արժեքավոր մրցանակներ։

Դպրոցն ավարտելուց հետո Զարուհին սովորել է Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։ Դրանից հետո երեք տարի ուսանել է Կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետում։

Զարուհին մենահամերգներով հանդես է եկել Հայաստանյան մի շարք բնակավայրերում, հյուրախաղերով մեկնել է բազմաթիվ երկրներ՝ հանդես գալով բազում հեղինակավոր բեմերում։

Զարուհին ամուսնացել է հանրահայտ բժիշկ Գերոգի Կիմիչի և պարուհի Սոֆի Դևոյանի միակ տղայի՝ Հովհաննեսի հետ։ Տարիների ընթացքում Հովհաննեսն ու Զարուհին կարողացել են ստեղծել օրինակելի ու ներդաշնակ ընտանեկան միջավայր։

Ամուսինները երկու զավակ են մեծացրել։ Զավակներից դուստրը՝ Սոֆին, հայտնի է որպես պարուհի և արտիստուհի, իսկ տղան սովորում է Ռուսաստանում։