Այսօր լրանում է տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի երեսուներկու տարին: Հենրիխ Մխիթարյանը ծնվել է հաջողակ ֆուտբոլիստի ընտանիքում: Նրա մանկությունն անց է կացել Վալանսում:

Հենրիխի հայրը՝ Համլետը, ցավոք սրտի, վաղ է հեռացել կյանքից: Նա ընդամենը երեսուներեք տարեկան էր և ուներ գլխուղեղի ուռուցք:

Հոր մահից հետո ընտանիքը վերադառնում է Երևան, որտեղ էլ տատիկի ուղեկցությամբ Հենրիխը գնում է ֆուտբոլի դպրոց:

Դեռ մանկության տարիներին հոր ֆուտբոլային խաղերը մեծ հաճույքով ու ուշադրությամբ դիտող, նրա մարզումներին պարտաճանաչ մասնակցող Հենրիխը շարունակում է հոր ֆուտբոլային ուղին՝ հասնելով լուրջ հաջողությունների:

Տասնհինգ տարեկան հասակում Հենրիխը ստացել է իր առաջին աշխատավարձը՝ հանդես գալով Փյունիկի երիտասարդական հավաքականում:

Հետագա տարիներին նա բազմաթիվ հաջող խաղեր է ունենում, մեծ թվով գոլերի հեղինակ դառնում՝ գրավելով արտասահմանյան հեղինակավոր ֆուտբոլային ակումբների մարզիչների ուշադրությունը:

Հաջողակ ֆուտբոլիստն այժմ հաջողությամբ հանդես է գալիս հայկական և միջազգային ֆուտբոլային ակումբների կազմում՝ համարվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Հենրիխը մեկ որդի ունի, ում հոր անունն է տվել: