Այսօր հայտնի ու սիրված երգիչ Իգոր Նիկոլաևի ծննդյան օրն է. լրանում է երգչի վաթսունմեկամյակը: Նա ծնվել է Ռուսաստանի Խոլմսկ քաղաքում: Իգորի հայրը ծովանկարիչ էր և պոետ, իսկ մայրը՝ հաշվապահ:

Դպրոցական կրթությանը զուգահեռ երգիչը ստանում է նաև երաժշտական կրթություն, իսկ հետո խորացնում է այն՝ նվաճելով մեծ բեմեր: Երգչի երաժշտական կարիերայի մեկնարկը կարելի է համարել Ալլա Պուգաչովայի «Ռեցիտալ» համույթում նվագող ու գործիքավորող աշխատելու նախադեպը:

Շուտով ռուսական պրիմադոննան կատարում է Իգոր Նիոլաևի հեղինակած երգերը, իսկ որոշ ժամանակ անց երգիչը հանդես է գալիս մենակատարումներով:

Շուտով երգիչը Նատաշա Կորոլևայի հետ միասին երաժշտական դեբյուտային ալբոմ է թողարկում:

Հետագա տարիների ընթացքում երգիչն իր կայուն տեղն է գրավում ռուսական երաժշտական միջավայրում՝ մեկը մյուսի հետևից թողարկելով ինքնատիպ ալբոմներ ու երգեր, որոնք սիրվում և ընդունվում են շատերի կողմից:

Երգչի ծննդյան օրվա առիթով Ալլա Պուգաչովան իր սոցհարթակում հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը՝ գրելով.

«Ծնունդդ շնորհավոր, մաեստրո Իգոր Նիկոլաև», ապա հրապարակել է նրա գեղեցիկ կատարումներից մեկի տեսագրությունը: