Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է։ Սիրված դերասանուհին կդառնար 85 տարեկան․ մանրամասներ արտիստուհու մասին

Լեգենդար արտիստուհիներից Գալյա Նովենցն այսօր կդառնար ութսունհինգ տարեկան։ Գալյան ծնունդով Երևանից է․ հենց այստեղ էլ արտիստական կրթություն է ստացել՝ հետագայում հանդես գալով Կապանի, Գյումրու, ապա՝ Երևանի թատրոններում։

Գալյան մասնագիտության բերումով հանդիպում է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանին, որի հետ էլ ընտանիք է կազմում՝ լույս աշխարհ բերելով երկու զավակների։ Գալյայի և Երվանդի զավակներից մեկը, որ հաստատվել էր Ամերիկայում, վաղ է հեռանում կյանքից։

Նրանց մյուս զավակը ապագա տաղանդավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյան է, որն այսօր իր կնոջ և դստեր հետ փորձում է շարունակել ծնողների ավանդը։ Այս ընտանիքն իր կենսագործունեությամբ շատ արժեքավոր բան է տվել ու տալիս հայ մշակույթին։

Դեռ երիտասարդության տարիներից իր տաղանդով աչքի ընկնող Գալյան շուտով դառնում է բոլոր ռեժիսորների ամենից նախընտրելի արտիստուհին, որի հետ համագործակցել ցանկանում էին շատերը։

Արտիստուհին մինչև կյանքի վերջին տարիներն էլ՝ օր ծերության ապրում էր թատրոնով, թատրոնի համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: