Անցնող հետտոնական օրերի բոթերը սահմանին ունեցած երեք լուսավոր հայորդիների զոհվելու մասին ցնցել ու նեծ ցավ էր պաշտճառել շատերին։ Շատերն էլ իրենց ցավի մասին արտահայտվել են սոցհարթակներում։

Իր հույզերն ու ապրումները գրառել է նաև հանրահայտ սցենարիստ Դիանա Գրիգորյանը՝ պատասխանատվության դաշտ հրավիրելով բոլորին։ Նա հռետորական հարցադրումներ է հղել բոլորին՝ փորձելով գտնել անհրաժեշտ լուծումներ։

Դիանան սլաքներն ուղղում է նաև բոլոր նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանների հաշվին ինքնագովազդվեցին, իսկ հետո անհետացան ասպարեզից և լավ էլ ապրում են՝ առանց պատասխանատվության զգացումի։

Նա գրել է, որ առավոտյան արթնացել է իր մայրիկի լացի ձայնից, ով նույն մտահոգությունն է իր հետ կիսում։ Նա հարցնում է, թե որքան կարելի է հիմարի կարգավիճակով ապրել՝ մտածելով, թե ինչպես փախչել կամ փախցնել զավակներին այդ իրականությունից։

Նշենք, որ Դիանան երկու զավակների մայրիկ է․ նրա զավակներից մեկը աղջիկ է, իսկ մյուսը՝ տղա։