Այսօր հայրենիքի հավերժ երիտասարդ զինվորներից մեկի՝ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։ Ադամն այսօր կդառնար քսանհինգ տարեկան, սակայն նա հավերժ տասնիննամյա պայծառ երիտասարդ մնաց ու մնաց ավելի բարձրում։

Ադամը ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետի սան էր։ Նա ակտիվորեն զբաղվում էր նաև սպորտով, մասնավորապես Բռնցքամարտ ու Կարատե սպորտաձևերով։ Ուսումն անավարտ թողնելով՝ Ադամը մեկնել է զինծառայության։

Զինծառայությունն անցել է Ջաբրայիլում։ Ապրիլի մեկին նա դիրքեր է բարձրացել, իսկ գիշերը սկսվել է անսպասելի hարձակումը։ Նա ավագ սերժանտ էր և գլխավորում էր յոթ հոգուց կազմված զինվորական խումբը։

Ադամը Երևանից էր։ Նրա հայրը՝ Խաչատուր Սահակյանը, շինարար է, իսկ մայրը՝ Գայանե Անտոնյանը՝ լրագրող։ Ընտանիքը երկու զավակի է մեծացրել ու դաստիարակել։

Ադամի զոհվելուց հետո նրա եղբայրը՝ Մուշեղը, ամեն կերպ փորձում է գտնվել հայրենիքի պաշտպանների կողքին՝ հնարավորությունների ներածին չափով օգնելով հատկապես նրանց, ովքեր ունեն առողջական կամ այլ բնույթի խնդիրներ։

Մուշեղի մասին հաճախ է պատմում բժիշկ Արմեն Մուրադյանը։