Այսօր տաղանդավոր երիտասարդ, հայրենիքի նվիրյալ պաշտպան Վարդան Ամալյանի ծննդյան օրն է։ Երիտասարդը կդառնար քսանմեկ տարեկան։

Վարդանի հայրը հանրահայտ երաժիշտ Դավիթ Ամալյանն է, ով ժամանակին մասնակցել է արցախյան առաջին մարտերին։ Հայրենասիրական ոգով նա դաստիարակել է նաև իր տղային։

Վարդանի մայրը Արմինե Ամալյանն է, ով մասնագիտությամբ երաժիշտ է։ Ծնողները որևէ կերպ չեն կարողանում հաշտվել Վարդանի բացակայության հետ։

Այնուամենայնիվ, նրանք իրենց գործունեությամբ, ամրությամբ և օրինակով շարունակում են ուժ տալ իրենց նման այլ ոդեկորույս ծնողների։

Նա, ծնվելով ու մեծանալով արվսետագետների ընտանիքում և միջավայրում, մեծապես զգացել է այդ ազդեցությունը։ Դեռ վաղ պատանեկությունից նկատելի է եղել, որ Վարդանն օժտված է ստեղծագործելու տաղանդով։

Վարդանն իր տարիքին անհամապատասխան խորիմաստ մտքերով է աչքի ընկել։ Դեռևս տասներեք տարեկան է եղել, երբ լույս է տեսել նրա ստեղծագործության գիրքը։

Վարդանի տաղանդի և հայրենիքին անսահման նվիրվածության մասին շատերն են հիշատակում։ Նրա կորուստն անամոք ցավ է ընտանիքի համար։