Այսօր անմահացած հերոս Գոռ Համբարձումյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Գոռ Համբարձումյանը մեր անմահացած հերոսներից է, ով իր կյանքը չխնայեց հայրենի սահմանների անառիկությունը պահպանելու համար։

Այսօր Գոռը կդառնար քսաներեք տարեկան։ Գոռն ավարտել էր զինծառայությունը, երբ սկսվեց արցախյան վերջին պшտերազմը։

Նա առաջին կամավորագրվել ցանկացողներից էր, ով չկարողացավ անտարբեր գտնվել ընթացիկ դեպքերի հանդեպ։ Գոռն Արշալույսից էր։ Նա կենսասեր էր ու կենսախինդ։

Գոռը ձեռքի մեծ շնորհք ուներ, քանդակներ էր անում, գեղեցիկ խաչքարեր ստանում։ Նա հոգատար էր մտերիմների ու ընկերների նկատմամբ, բազում նպատակներ ուներ առաջիկայի հետ կապված։

Ցավոք սրտի, պшտերազմը տանում է լավագույններին։ Պшտերազմի երկրորդ օրն իսկ մարտի դաշտում հայտնված հայրենասեր հայորդին շուրջ տասնհինգ օր համառ պայքար մղելուց հետո անմահանում է հոկտեմբերի տասներեքի՝ լույս տասնչորսի գիշերը։

Գոռը գտնվում էր Կարմիր շուկայի տարածքում՝ թեժ մшրտերի կիզակետում։ Նա զոհվել է անoդաչու թռչող սարքի հшրվшծից։ Գոռի և նրա նմանների մասին սերունդները դեռ երկար են հիշելու և խոսելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: