«Այստեղ ուկրաինացիներն ըստ հաղորդումների չունեն մեծ ուժեր․․․» վերջին նորություններն ու բացառիկ մանրամասներ Կիևից

Հրանտ Տեր Աբրահամյանը գրում է․ «Որևէ վճռական արդյունք չկա ճակատներից ոչ մեկում: Հարավային ճակատում, ուր ռուսական առաջխաղացումն ամենա մեծն էր վերջին երկու-երեք օրվա մեջ, առաջխաղացումը կանգնել է մի կողմից՝ արևմտյան՝ դեպի Նիկոլաև-Վոզնեսենկ ուղղությամբ: Այստեղ ուկրաինացիներն ըստ հաղորդումների չունեն մեծ ուժեր, բայց ռուսներն են, հավանաբար կարևոր չեն համարում այս ուղղությամբ հետագա առաջխաղացումը: Կենտրոնում էլ՝ Զապորոժյեւի ուղղությամբ:

Հիմնական ուղղությունն այստեղ հարավ-արևելյանն է, ուր ռուսները կարողացել են փակել Ազովյան ծովի ափը, սակայն, Ազովյան վերջին բաստիոն Մարիուոպոլը կանգուն է, և դրա գրավումը շուտ չի լինելու, եթե լինի ընդհանրապես: Այստեղ կենտրոնացած են ուկրաինական Ազով բատալյոնի ուժերը, որի կորիզը ուկրաինական նացիոնալիստներն են՝ լավ մոտիվացված ու պատրաստված:

Երեկ ռուսները հարոդեցին Մարիուոպոլի ուղղությամբ Վոլնովախա բնակավայրի գրավման մասին, բայց այսօր ասում են, որ «զաչիստկան» շարունակվում է, լիարժեք կոնտրոլ չկա: Այստեղ նույնպես Ազովի ստորաբաժանումներն են:

Դոնեցկի և Լուգանսկի ճակատներում տեղական մարտեր են, կա ռուսական առաջխաղացում, բայց առանց վճռական ճեղքման: Խարկովը շարունակում է մնալ կիսաշրջափակված, բայց ուկրաինական վերահսկողության տակ:

Ամբողջական բլոկադա քաղաքի չկա: Հեքիաթները, թե ռուսները չեն ուզում գրավել քաղաքը հենց հեքիաթներ են: Խարկովը կարևոր է որպես հաղորդակցության կենտրոն, որը գրավելուց հետո, ռուսները կկարողանան շարժվել այստեղց հարավ՝ Զապորոժյեի ուղղությամբ՝ շրջափակելու համար ուկրաինական խմբավորումը Դոնեցկում, որն ուժեղներից մեկն է:

Օրեր առաջ Խարկովում ոչնչացվել է ռուսական uպեցնազի խումբը, որը մտել էր քաղաք և ընկել շրջափաակման մեջ (ըստ պրոռուսական դենոցկյան աղբյուների): Կիևի մերձաքկայում շարունակվում են մարտերն՝ առանց վճռական արդյունքի: Ռուսները հատկապես խորացել են Կևի շուրջ հյուսիս-արևմուտքից: Բայց հետագա առաջխաղացումը ծանրանում է համառ մարտերի պատճառով: Որոշ բնակավայրեր ձեռքից ձեռք են ացնում՝ հընթացս ավերվելով:

Կիևի հյուսիս արևելքից ռուսները նույնպես առաջ են եկել բարակ գծով՝ թիկունքում թողնելով չգրավված Չերնիգովը, Սումին և մյուս խոշոր քաղաքները: Բայց այս ուղղությամբ ռուսներն ավելի հեռու են Կիևից առայժմ քան արևմուտքից: Այստեղ նույնպես համառ մարտեր են:

Հակառակ ռուսական պնդումների, թվում է, որ ուկրաինական օդուժն ու հակաօդայինը չեն ոչնչացվել: Ուկրաինական ԶՈՒ-ն ընդհանուր առմամբ պահպանում է իր մարտունակությունը և դիմադրողականությունը: Կամզլուծման միտում չի երևում: Երկուստեկ կորուստներ պետք է որ շատ մեծ լինեն, հազարներով հաշված:

Այսքանը կարողացել եմ կորզել ձեզ համար՝ համադրելով ուկրաինական, դոնեցկյան, ռուսական պաշտոնական և միջազգային աղբյուրները»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: