Հայտնի և ակտիվ արտիստուհի Անաիս Սարդարյանը դեռ ամիսներ առաջ հայտնել էր այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է վերստին մայրիկ դառնալ։ Նա շաբաթներ առաջ գեղեցիկ տոնակատարություն էր կազմակերպել իր առաջնեկի՝ տղայի տարեդարձի առիթով։

Անաիսն առաջնեկին Մոնթե է անվանել։ Պարզվում է՝ փետրվարի տասին արտիստուհին երկրորդ անգամ է մայրիկ դարձել։ Անաիսի երկրորդ բալիկը դստրիկ է, ում մայրը Լուսե է անվանել։ Փոքրիկ Լուսեն մայրիկին նոր ուրախություն է բերել։

Անաիսը տեղադրել է լուսանկար, որտեղ նա ծաղկեփունջ ունի ձեռքին, իսկ լուսանկարին կից գրել է, որ փետրվարի տասն իր համար ամենասիրելի օրն է այսուհետ, քանի որ արդեն երկու բալիկների մայր է դարձել։

Անաիսը կադր է տեղադրել նաև հիվանդանոցից։ Լուսանկարում նա հիվանդանոցի բուժանձնակազմի հետ է։ Այդ լուսանկարին կից նա իր շնորհակալությունն է հայտնել նրանց բոլորին իր հանդեպ ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար։