«Այսինքն՝ ինչքան դրա մասին շատ խոսենք ու պահանջենք կառավարությունից, էնքան վատ մեզ ու մեր գերեվարված եղբայրների համար։ Ինչու՞»

Հայկ Մանասյանը, անդրադառնալով նախրեի խորհրդարանական քննարկումներին, իր սոցհարթակում գրում է հետևյալը. «ԱԺ հարցուպատասխանում Նիկոլն առնվազն 2 անգամ ասաց, որ qերիների վերադարձի մասին անհանգստության բարձրաձայնումը վնասում է վերադարձի գործին։

Այսինքն՝ ինչքան դրա մասին շատ խոսենք ու պահանջենք կառավարությունից, էնքան վատ մեզ ու մեր գերեվարված եղբայրների համար։ Ինչու՞: Կարծում եմ գերիներով շանտաժ են անում ՀՀ-ին։

Ու ինչքան դա կարևորենք, էնքան աշխատում է շանտաժը։ Ինչքան անտեսենք, էնքան շուտ կհասկանան որ գերիներին պահելով հարց չեն լուծում ու կվերադարձնեն։ Ո՞վ է շանտաժի հեղինակը։ Կամ ովքե՞ր են։

Միայն հիշեցնեմ, որ վերջին գերեվարված, իսկ ավելի ստույգ պանտանդ վերցված խումբը շիրակցիներից կազմված ջոկատն էր, որը ծառայություն էր իրականացնում Պուտինի ստորագրությամբ երաշխավորված մեր տարածքներում։

Եթե այլ բացատրություն ունեք, թե ինչու է գերիների մասին մտահոգության բարձրաձայնումը խանգարում վերադարձի գործընթացին՝ խնդրում եմ ներկայացրեք»,- իր միտքն ավարտում է Հայկ Մանասյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: