Այս գեղեցկադեմ աղջնակը այսօր համարվում է Հայաստանի ամենագլամուրային շիկահերներից մեկը. կռահեցի՞ք, թե ով է

Հայտնի ու գեղեցիկ դեմքերի անցյալի լուսանկարները հետաքրքրությամբ են դիտվում։ Մարդիկ սիրում են համեմատություններ անցկացնել գեղեցիկ անհատների ներկայիս և անցյալի արտաքին տեսքի միջև։

Երբեմն անցյալի լուսանկարները դառնում են շահարկումների թեմա, քանի որ շատ են տարբերվում անհատի ներկայիս տեսքից։

Հայաստանի ամենից գեղեցիկ ու ինքնատիպ արտիստուհիների շարքին է դասվում Սոֆյա Պողոսյանը։ Նա տեղադրել է իր տասներորդ դասարանի լուսանկարը, որտեղ Սոֆյան մեկ այլ աղջկա հետ է։ Աղջիկները հրաշալի տեսք ունեն։

Նշենք, որ Սոֆյան այս լուսանկարը հրապարակել է՝ ի պատասխան մի լուսանկարի, որը հրապարակվել ու շրջանառության մեջ է դրվել որպես Սոֆյա Պողոսյանի Վերջին զանգի լուսանկար։

Լուսանկարը տարածողները փորձել էին այդպիսով ցույց տալ, որ Սոֆյան այդքան էլ հմայիչ ու գեղեցկադեմ չի եղել տասներերոդ դասարանում, որքան հիմա է։

Սոֆյան իր տեղադրած լուսանկարով վերջնական պատասխան է տվել նման քայլի դիմած մարդկանց՝ ցույց տալով, թե ինչպիսին է եղել իրականում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: