«Այն երբեք չեմ հրապարակել։ Առաջին ու վերջին անգամ հնչել էր․․․» Անդրեն բացառիկ տեսանյութ է հրապարակել

Եվրոտեսիլյան հանրահայտ ներկայացուցիչներից Անդրեն փորփրել է իր արխիվը, որի արդյունքում մի բացառիկ տեսանյութ է գտել, որը հրապարակել է առաջին անգամ։ Նա այդ հրապարակմանը կից գրել է հետևյալը․

««Մենք Եվրատեսիլում»՝ Առաջին ալիքի նոր նախագծի շրջանակում փորփրել եմ արխիվային բոլոր նյութերս, և տեսեք՝ ինչ եմ գտել ձեզ համար՝ 2006 թվականին արված «Without Your Love» երգիս ռեմիքս տարբերակը: Այն երբեք չեմ հրապարակել։

Առաջին ու վերջին անգամ հնչել էր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում՝ մենահամերգիս ավարտին տեղի ունեցած հրավառության ժամանակ: Այսօր՝ ժամը 22:40-ին, անպայման հետևեք Առաջին ալիքի եթերին, շատ թեժ է լինելու: Իսկ երգիս ամբողջական տարբերակը կարող եք լսել YouTube-ի իմ պաշտոնական ալիքում»։

Հավելենք, որ երգչի տեղադրած տեսանյութը ոչ միայն Անդրեի երգի ռեմիքիսի մասին է, այլ նաև այն մասին, թե ինչ հետաքրքիր բեմականացմամբ է նա երգը ներկայացրել։ Տեսանյութը՝ կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: