Ամուսնուս թունավորել են, անուններ կտամ. Շատունովի կինը նոր մանրամասներ է հայտնել

Լեգենդար երգիչներից Յուրի Շատունովի մահվան շուրջ չեն դադարում թեժանալ խոսակցությունները։ Նրա առեղծվածային ու անսպասելի մահը շարունակում է համար մեկ քննարկման թեման մնալ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչի պրոդյուսերը խոսել էր Շատունովի վերադարձի մասին։

Նա նշել էր, որ երգիչը պատրաստվում է հետ բերել իր երբեմնի փառքը և նոր համերգային ծրագրեր է իրականացնում։ Առաջիկայում երգիչը նաև արտերկիր՝ Բելառուս էր պատրաստվում մեկնել համերգներով։

Որքան էլ երգչի ակտիվ գործունեության ոլորտը ռուսական միջավայրն էր, մեկ է՝ նրա ընտանիքը ապրում է Գերմանիայում։ Շատունովն իր կնոջ հետ հենց այնտեղ է ծանոթացել։

Հերթական համերգային ծրագրից հետո Շատունովը գերմանական սրճարաններից մեկում նկատել է շիկահեր գեղեցկուհու։

Պարզել է, որ Սվետլանան իրեն չի ճանաչում։ Նրանց միջև ջերմ շփումներ են սկսվել, որն էլ սիրո, ապա ընտանիքի և բալիկների է վերածվել։

Շատունովի մահից հետո Գերմանիայից Ռուսաստան վերադարձած Սվետլանան ասել է, որ Շատունովին թունավորել են։ Նա նշել է, որ հարցը մեծ գումարների հետ է կապված՝ խոստանալով տալ նաև անուններ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: