Մայիս Վարդանյանը նշանադրված է եղել Մոնիկա Պետրոսյանի հետ արդեն յոթ ամիս։ Յոամ ամսվա նշանադրությունից հետո Մայիսը որոշել է ինքնատիպ ամուսնության առաջարկություն անել, որի տեսանյութը ցնցել է համացանցային տիրույթը։

Մոնիկային Մայիսը հրավիրել է բացօթյա, ազատ մի վայր, որտեղ մեքենաներով ուշագրավ դրիֆթ է կազմակերպվել Մոնիկայի շուրջ։ Մինչ Մոնիկան զարմացած հետևում է դրիֆթին և իր շուրջը գտնվող մեքենաներից բարձրացող գունավոր ծխին, իրեն է մոտենում Մայիսը։

Վարդերի շքեղ ծաղկեփունջ նվիրելուց հետո Մայիսը Մոնիկային նաև մատանի է նվիում՝ ամուսնության ինքնատիպ առաջարկություն անելով։ Այս ամենին հետևում են Մայիսի ներկա ընկերները և նկարահանող անձնակազմը։

Մոնիկան, ինչպես հասկանալի է, անչափ հուզված է։ Նա համաձայնություն է տալիս, որից հետո նրանք խմում են Մոնիկայի համաձայնության համար։ Իսկ թե ինչ էմոցիաներ են տիրում տեղում այդ ժամանակ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։