«Ամուսնանալ, երեխաներ ունենալ և «արտագաղթ» բառը մոռանալ․․․» պատասխանատու քաղաքացու վարքագծի 10 կետ՝ երբ երկիրը գտնվում է ծանր վիճակում

Սարգսյան Նարեկը գրում է․ «Պատասխանատու քաղաքացու վարքագծի 10 կետ՝ երբ երկիրը գտնվում է ծանր վիճակում։ 1. Չլացել և չնվնվալ։ Չտարածել այնպիսի կոնտենտ, որը նույն լացել-նվնվալն է։ Մտածեք՝ ձեր նվնվոցը երկրին ինչ-որ բան տալիս է՞։ Չի տալիս, ուրեմն թարգեք։

2. Հասկանալ, որ Հայաստանը աղետի է ենթարկվել ո՛չ թե բանակի վատ զինվածության, վատ կազմակերպվածության կամ հայրենասիրության պակասի պատճառով, այլ իր առաջին դեմքերի քաղաքական այբբենարանը չիմանալու պատճառով։

3. Կրթվել քաղաքականապես. Կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հոդվածները և ելույթները, լսել բոլոր հարցազրույցները։ Կարևոր չէ դուք իրեն սիրում եք, թե չեք սիրում։ Եթե ուզում եք օգտակար լինել հանրապետությանը՝ պիտի քաղաքականապես կրթվեք։

4. Մոռանալ հայդատականության մասին։ Պայքարել հայդատական մտածողության դեմ։ Պայքարել հարևանների հետ խաղաղ համակեցության հնարավորությունը ժխտողների քարոզչության դեմ։ 5. Պայքարել ստի դեմ։ Երբեք չլռել, երբ տեսնում ես սուտ լուրեր, սուտ քարոզչություն։

6. Մոռանալ ԲՈւՀ ընդունվելու, դիպլոմի կամ ապուշ տեղերում ժամանակ սպանելու մասին։ Հասկանալ, որ Հայաստանը իրական արժեքների կարիք ունի, որը հնարավոր է ստանալ մի՛միայն իրական ուսուցիչների մոտ, այսինքն այնպիտի մարդկանց մոտ, որոնց կուզեիք նմանվել։

7. Ամեն տարի՝ մինչև կյանքի վերջը, տարեկան կարդալ բիզնեսի մասին առնվազն 20 գիրք։ Անընդհատ աճել, անընդհատ կրթվել։ Կրթվելը աշխարհայացք է, ոչ թե գործողություն։ 8. Երբեք չբավարարվել եղած եկամուտներով։ Ամեն տարի առնվազն 20 տոկոսով ավելացնել եկամուտները։ Իսկ ցանկալի է՝ 50 տոկոսով։

9. Ամուսնանալ, երեխաներ ունենալ և «արտագաղթ» բառը մոռանալ։ 10. Պահպանել հանգստություն, հասնել նրան, որ ինչքան էլ ձեր ներքին աշխարհը ալեկոծվի, ձեր գործը ոչ մի րոպե դրանից չտուժի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: