Հայտնի գործիչներից Մարգարիտա Եսայանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բավականին ակտիվ ու գործունյա քաղաքական դեմքերից է, ով չի ընկրկրում դժվարությունների և խոչընդոտների առաջ։

Գործիչը վաղ առավոտյան հայտնել էր իր ծննդյան օրվա մասին՝ հորդորելով իրեն շռայլաբար ջերմ խոսքեր ձոնել։ Երեկոյան արդեն նա օրվա հաճելի ընթացքի մասին պատմող ուշագրավ ընտանեկան լուսանկարներ է տեղադրել։

Մարգարիտա Եսայանը նկարներին կից պատմել է, որ այս տարի ծննդյան տարեդարձը նշել է իր երկու աղջիկների՝ Լիլիթի ու Սեդայի, ինչպես նաև նրանց բալիկների ընկերակցությամբ։

Օրվա ջերմ ընթացքի մասին պատմող լուսանկարները հրապարակելով՝ Մարգարիտա Եսայանը գրել է մասնավորապես հետևյալը․

Շնորհակալ եմ լավ խոսքերի, շաղ տված մարգարիտների, բարի ժպիտների, նվերների անսահման երջանկության համար։

Բոլորիդ առողջություն եմ մաղթում, պինդ իմունիտետ, իրարից անպակաս եղեք, սիրեք իրար եւ գնահատեք մարդկային փոքրիկ ուրախությունները։

Աստված բոլորիս պահապան, այսպես սիրով շրջապատված լինեք բոլորդ։ Այս տարի՝ Լիլիթիս, Սեդայիս ու իրենց պուճուրների հետ