Մհերը, ով արդեն մի քանի օր է, ինչ Շուռնուխից ուղղություն է վերցրել դեպի Երևան և քայլելով հաղթահարում է այդ ճանապարհը, շատ պարբերաբար եթերներ է կազմակերպում՝ տեղեկություն տալով իր քայլերթի, տպավորությունների ու տրամադրության մասին։

Մհերը պատմում է, որ իրեն պատահում են մարդիկ, ովքեր ճանապաչհին կանգնում ո ողջունում են իր նախաձեռնությունը։ Գիշերային ժամերին հաճախ ոմանք Մհերին հյուրասիրում են, իսկ ճանապարհի անվտանգությունը հսկող անձինք ուղղություն են տալիս Մհերի երթին։

Մհերը մի նոր տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ տեղեկացնում է, թե ճանապարհին իրեն տեսել ու կանգնել է հայտնի ժողովրդական արտիստուհի, երաժիշտ Գայանե Ներսիսյանը։ Նա Գայանե Ներսիսյանի հետ միասին տեսանյութ է պատրաստել։

Տեսանյութում Գայանե Ներսիսյանը ողջունում է Մհերի նախաձեռնությունը, իր անձնական աջակցությունն է հայտնում նրան՝ ասելով, որ շատ լավ է մտածել ներկայիս բռնակալ և ազգադավ իշխանություններին հեռացնելու մասին։

մհերի տեղադրած նյութը՝ կից։