Ահա թե որ հայ հայտնի հաղորդավարուհու զավակն է այս հրաշալի փոքրիկը, որն այդքան նման է հայտնի ֆիլմի երեխային

Իրար հետ արյունակցական կամ ազգակցական որևէ առնչություն չունեցող մարդկանց նմանությունները հազվադեպ հանդիպող, սակայն հետաքրքիր իրողություններ են։ Կան մարդիկ, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծագերում, չունեն որևէ կապ և միևնույն ժամանակ այնքան նման են իրար։

Մերի Ներսիսյանի զավակները, ինչ խոսք, ամեն մեկը մի յուրահատուկ հրաշք է։ Մերին Ամանորի առիթով տեղադրել է իր գեղեցիկ ընտանիքի տոնական լուսանկարներից մի քանիսը, որոնցում երևում են նաև նրա հրաշագեղ զավակները։

Լուսանկարներում ակնհայտ է Մերիի կրտսեր զավակի արտաքին նմանությունը հանրահայտ «Տանը մենակ» ֆիլմի ճանաչված փոքրիկին, որը այս օրերին շատերի հեռուստաէկրաններին է դարձյալ հայտնվել։

Մերին իր հարթակում տեղադրել է իր խոհերն ու մտածումները Հայաստանում գիտակցված ապրելու, իր առաջիկա ծրագրերի, երկիրը սիրելու ու զավակներին առաջիկայում հենց իր հայրենիքում տեսնելու նպատակների մասին։

Նա չի հերքում, որ հայ լինելը բավականին բարդ է, ցավում է Հայաստանից հեռացող ամեն մի հայի համար, բայց նա մեկընդմիշտ որոշել է, որ իր տեղն այստեղ է, հատկապես, որ կյանքն առհասարակ բարդ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: