Տիգրան Ասատրյանի տղայի հարսանիքը գերշքեղ պայմաններում է տեղի ունեցել։ Հարսանիքի մեկնարկը տրվել է Տիգրան Ասատրյանի հայրական մաղթանքի խոսքերով։ Նա իր որդուն ու հարսիկին երջանկություն է մաղթել՝ շեշտելով օրվա ընտրության սիմվոլիկ կարևորությունը։

Հարսանեկան արարողությանը ներկա հյուրերին տեղափոխող ավտոբուսի վրա գրված է եղել նորապսակների անունները՝ Արամ և Լիլիթ, ապա ամուսնության ամսաթիվը։

Հարսանիքին Հայաստանից ներկա է եղել Արամի հորեղբայրը՝ Արտաշը, որը եղբոր ընտանեկան ուրախ արարողության առիթով հաշտվել է Տիգրանի հետ։ Հայաստանից բացի Արտաշից այլ հյուրեր էլ են գնացել։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Արամի ու Լիլիթի հարազատները, ընկերները, ընտանիքի բարեկամները։ Ներկա են եղել նաև մի շարք հայտնի դեմքեր, ինչպես՝ Արկադի Դումիկյանը, Հարութ Փամբուկչյանը, Աշոտ Ղազարյանը, Մարտին Մկրտչյանը և այլք։

Հյուրերը նորապսակներին շնորհավորել են իրենց կատարումներով։ Նորապսակներն օրհնվել են տեղի հայկական եկեղեցում։ Եկեղեցուն հաջորդած արարողության ընթացքից որոշ կադրեր և այլ մանրամասներ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։