Այս տարվա եվրատեսիլյան գունագեղ ու հեքիաթային մրցույթը Երևանում է կայացել։ Մրցույթը աչքի ընկավ յուրահատուկ շոու ծրագրով, անխափան ու կազմակերպված գեղեցկագույն ընթացքով։ Ռուսական ու ադրբեջանական ներկայացուցիչներն այս տարի չեն մասնակցել մրցույթին։

Քանի որ եվրատեսիլյան մրցույթն այս տարի հոբելյանական էր, մրցույթի շրջանակներում ելույթներով հանդես եկան նախորդ քսան տարիների հաղթած մասնակիցները։ Իր կատարմամբ մրցույթը զարդարեց նաև Մալենայի ավագ ընկերը՝ Ռոզա Լինը՝ իր հիթային երգով։

Մրցույթի արդյունքների ամփոփման փուլը բավականին լարված ու սպասումներով լի է եղել։ Արդյունքերի նախնական ամփոփման ժամանակ բավականին հետաքրքիր պատկեր է գրանցվել․ Հայաստանը երրորդ տեղում էր։

Հայաստանին առավելագույն ձայներ տված երկրներից է եղել Ֆրանսիան, Ղազախստանը, Մակեդոնիան, Իսպանիան։ Վերջնական քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Հայաստանը երկրորդ պատվավոր տեղում է։

Շնորհավորում ենք հաղթած մասնակցին՝ ցանկանալով, որ հաղթանակը նոր հեռանկարներ բացի նրա մասնագիտական դաշտում։

Եվրատեսիլյան կարևոր ու գեղեցիկ պահերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։