Ահա թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025»- ում

Արդեն հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։ Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:  Սույն թվականի մայիսի 13-ին և 15 ին տեղի կունենան«Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ համերգները, իսկ եզրափակիչ համերգը կկայանա  մայիսի 17-ին:

Նախապես տեղեկացվել էր, որ մրցույթին մասնակցելու համար 12 մասնակից հայտ էր ներկայացրել։ Համերգի ժամանակ ներկայացվել են մրցութային երգերը։ Հաղթողն  ընտրվել է Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրիի և հանդիսատեսի կողմից։ Պարգի «Survivor» երգի հեղինակներն են Թոմաս Ջի:սոնը և Բենջամին Ալասուն։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ընթացքում կընտրվի այն մասնակիցը, ով ներկայացնելու է Հայաստանը « Եվրատեսիլ» մրցույթում:

Մասնակիցների թվում էր նաև Արսեն Գրիգորյանը՝ Արսեն Կամիլը և նա հույս էր հայտնել, որ հենց ինքը այս տարի կներկայացնի  Հայաստանը Եվրատեսլում։ «Ես տրամադրված եմ հաղթանակի» նշել է  երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Արսեն Կամիլը։

Մեզ մնում է հաղթանակ մաղթել մեր մասնակցին և ամեն կերպ աջակցել նրան։ Հուսանք, որ Եվրատեսիլ 2026 կկայանա Հայաստանում։

Рейтинг
( 6 оценок, среднее 3.17 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: