Սոս Ջանիբեկյանը, ինչպես հայտնի է, ժամանակին կարճատև ամուսնություն է ունեցել մասնագիտությամբ ոճաբան Մադոննայի հետ։ Նրանք չքնաղ դստրիկ ունեն՝ Անաիսը, ով բոլորել է ծննդյան երեք տարին։

Չնայած Անաիսի ծնողները միասին երկար չեն ապրել, սակայն դստեր դաստիարակության հարցում նրանք շատ միահամուռ են ու հաճախ են միասին որոշումներ կայացնում։

Տարբեր առիթներով Մադոննան պատմել է, թե ինչպիսի հոգատար հայրիկ է Սոսը։ Նա հաճախ է ժամանակ անցկացնում Անաիսի հետ։ Անաիսը սիրում է նաև շատ ժամանակ անցկացնել տատիկի՝ Սոսի մայրիկի հետ։

Սցենարիստ Անահիտ Աղասարյանը պարբերաբար Անաիսի հետ ժամանակ է անցկացնում բացօթյա տարածքում։ Անաիսի ծննդյան տարեդարձը ծնողները ևս բացօթյա են կազմակերպել։

Հյուրերի և տորթի ընտրության հարցը ծնողները վստահել են հենց փոքրիկին։ Սոսին ու Մադոննային հաջողվել է տոնական օր պարգևել Անաիսին, չնայած փոքրիկը սկզբում վախեցել է հրավիրված խաղալիքի հագուստով խաղավարից։