Նախօրեին Դևոյանների ընտանեկան հարկի ներքո շատ թեժ ու աշխույժ իրարանցում է եղել։

Զարուհի Բաբայանը Հովհաննեսի հետ միասին իրենց հարկի ներքո են ընդունել մի շարք հայտնի մշակութային դեմքերի։ Ներկաները եղել են իրենց զուգընկերների հետ։

Զարուհի Բաբայանի տեղադրած կադրերում երևում է, որ նրանց հյուր են գնացել Արսեն Սաֆարյանն իր տիկնոջ հետ, Արսեն Գրիգորյանը, ով նույնպես տիկնոջ հետ է հյուր գնացել, Նարբե Պողոսյանը, ով Աստղիկի հետ է ներկայացել։

Երեկոյին ներկա է եղել նաև Էրիկը։ Նա, որ ամուսնացած չէ, հյուր է գնացել իր ընկերուհու հետ, ով բավականին հմայիչ աղջիկ է։ Զարուհու տեղադրած կադրերում երևում է, որ նրանք հյուրերին խորոված և խմիչք են հյուրասիրել։

Հյուրերը բավականին ջերմ միջավայր են ստեղծել իրենց շուրջը։ Զ․ Բաբայանը նախօրեի իրենց տան աժիոտաժը ներկայացնելիս հարկի չի համարել հանրայնացնել նաև հավաքույթի պատճառն ու առիթը, բայց այն, որ նրանք հրաշալի ժամանակ են անցկացրել, հստակ է ու անառարկելի։