Հայտնի դեմքերից Եգոր Գլումովն այն անհատներից է, որ ունի օրինակելի ու բազմանդամ ընտանիք, որտեղ մեծանում են լուսավոր զավակներ։ Գլումովն ընտանիք է կազմել շուրջ քսաներկու տարի առաջ։

Նա ամուսնացել է քսաներկուամյա Մարիամի հետ, որն այդ ժամանակ լեզվաբանական կրթություն է ստացել։

Գոռն ու Մարիամը արդեն քսաներկու տարի միասին ներդաշնակ ու համերաշխ միություն են կազմել՝ ունենալով չորս զավակներ։

Մի առիթով Գոռը նշել է, որ էլի զավակներ է պատրաստվում ունենալ՝ որպես նախադեպ բերելով այն իրողությունը, որ իր հայրը հինգ զավակ է ունեցել։

Այսօր Գոռի սիրելի կնոջ տարեդարձն է։ Այդ առիթով հաղորդավարը գրել է․ «Արդեն 22 տարի է, ինչ քո տարեդարձը մեր ամենակարևոր տոնն է ընտանիքում: Լավ է, որ ծնվել ես։

Իմիջիայլոց, մեզ հետ դու ապրել ես ճիշտ այնքան, ինչքան առանց մեզ, և այս պահից հետո ավելի շատ կապրես մեզ հետ, քան առանց մեզ՝ ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րnպե, ամեն ակնթարթ։ Սիրում ենք քեզ խելագարության աստիճան»։