Ինչպես հայտնի է, այսօր համայն հայությունը նշանավորում է հայոց բանակի ձևավորման օրը: Օրը նշանավորվում է նաև բանակի համար անմահացած մեր նահատակների շիրիմներին այցելելով: Առավոտից Եռաբլուրը մարդաշատ է:

Շատ-շատերն են իրենց հարգանքն ու խոնարհումը բերել մեր նահատակների հիշատակին: Տարբեր ներկա և նախկին պաշտոնյաներ, հոգևոր հայրեր այցելել և ծաղկեպսակ են դրել մեր անմահացած հերոսների, հայրենիք ու երկիր կերտած քաջերի շիրիմներին:

Սերժ Սարգսյանը այս տարի, սակայն, չի այցելել Եռաբլուր: Պատճառը առողջական վիճակն է: Պարզվում է՝ նախկին նախագահը ևս վարակվել է կորոնավիրուսով: Բոլորն էլ հիշում են, որ մոտ երկու ամիս առաջ կովիդից մահացավ նրա կինը:

Ինչպես հայտնում են նախկին նախագահի մամլո ծառայությունից, այսօր նրա անունից ծաղկեպսակ է դրվել մեր անմահ հերոսների շիրիմներին:

Իսկ նախկին նախագահի բուժման ընթացքը, ինչպես հայտնում են նրա մամլո գրասենյակից, թեթև է ու հաղթահարելի: Պարզապես նա մեկուսացել է՝ հետաձգելով բոլոր հանդիպումները: