Ահա թե ինչ ուշագրավ պատմություն են պատմում Արթուր Մեսչյանի մասին նրա ծննդյնա օրվա առիթով

Տիգրան Վիրաբյանը գրում է․ «Այսօր մեր օրերի մտածողներից մեկի՝ Արթուր Մեսչյանի ծննդյանն օրն է: Մարդ, ում հետ բախտ եմ ունեցել կարճ, բայց թանկ ժամանակահատված աշխատել: Լինել տաղանդավոր մարդու գործընկերը ֆանտաստիկ է, իսկ հետո դառնալ լավ բարեկամներ՝ արդեն ձեռբերում:

Արթուր Մեսչյանին լսելը իմ ամենասիրելի զբաղմունքն է, և՛ երգով, և՛ խոսքով, երկու դեպքում էլ ուղղակի կամ հերթական ոչ մի բառ չկա: Մի անգամ քայլում էինք Երևանով ու որպես իր երաժշտական արվեստի մեծ երկրպագու հարցրի՝ արդյոք չի՞ ուզում վերադառնալ բեմ ու երկար դադարից հետո նորից շփվել իր հանդիսատեսի հետ:

Առաջարկեցի համերգային շրջագայություն կազմակերպել: Քմծիծաղ, լռություն ու խոսք.

-Իմ ու բեմի հարաբերություններն արդեն անցյալ են: Կիթառի լարերը սիրում են նյարդ, իսկ ես այլևս նույն էներգիայով չեմ կարող դրանք սեղմել, ինչպես հիմա դա փայլուն անում են մեր ջահելներեը: Այսօր ես բեմից ասելիք չունեմ:Անկեղծ շատ զարմացա ու երբ ուզում էի գործի դնել համոզելու տաղանդս, շարունակեց.

-Գիտե՞ս՝ ամենաճշմարիտ արվեստագետը ով է: Նա, ով գիտի ճիշտ ժամանակին հեռանալ բեմից: Ճիշտ արվեստագետ, Մաեստրո ջան, երկար տեքստ էի ուզում գրել, բայց հիշեցի, որ դուք շատ խոսող մարդկանցից վախենում եք: Ծնունդդ շնորհավոր, մտածող հայ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: