Ահա թե ինչ ուշագրավ մեկնաբանություն է արել Քիմ Քարդաշյանը Վ․ Զելինսկու մասին

Վլադիմիր Զելինսկին արդեն մի քանի օր է, ինչ համաշխարհային ուշադրության կենտրոնում է։ Նրա արարքները, ասածներն ու կերպարը քննարկում են շատերը։ Ոմանք քննադատաբար են վերաբերվում նրան՝ մեղադրելով արկածախնդրության և պատերազմի մեջ ներքաշվելու մեջ։

Ոմանք էլ հիանում են նրա կամային հատկանիշներով, կերպարով, հաստատակամությամբ։ Հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը վերջիններից թվին է պատկանում։ Նա ևս իր անթաքույց հիացմունքն է արտահայտել Ուկրաինայի ղեկավարի հասցեին։

Զելինսկու գտնվելու վայրի մասին տարատեսակ կարծիքներ ու տեղեկություններ շրջանառվեցին։ Քիմ Քարդաշյանն իր հարթակում տեղադրել է նրա լուսանկարը՝ գրելով, որ ԱՄՆ ղեկավարն առաջարկել է նրան ապահով տարհանել Ուկրաինայից, սակայն նա մերժել է՝ պահանջելով զինամթերք, այլ ոչ թե զբոսանք։

Քիմ Քարդաշյանի այսօրինակ վերաբերմունքը շատերի ուշադրությանն է արժանացել։ Նշենք, որ նախօրեին էլ Քիմ Քարդաշյանն իր հարթակում աջակցություն էր հայտնել պայքարի մեջ գտնվող ուկրաինացիներին և պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: