Հանրահայտ երգիչներից Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով ու տոնական միջոցառումներոի շարքով նշել է իր տղայի տասը տարին։ Նրա տղան՝ Մարտինը, բոլորում է ծննդյան տասը տարին։ Ֆիլիպը երկու զավակ ունի՝ տղա ու աղջիկ։

Նա ասել է, որ տղան իրեն դպրոցում, ուսման մեջ լավ է դրսևորել, ուստի արժանացել է շքեղ ծննդյան միջոցառման։ Հայրը հրավիրել է իր տղայի և իր բոլոր ընկերներին, մտերիմներին՝ կազմակերպելով ֆուտբոլային ֆեստիվալ։

Տղան ընկերների հետ ֆուտբոլ է խաղացել, իսկ մեծահասակները ոգևորել են խաղացողներին։ Հետո բոլորը երազանքներ են պահել՝ գունավոր փուչիկներ բաց թողնելով օդ ու հետևելով դրանց ընթացքին։

Ֆիլիպը միջոցառման ժամանակ մշտապես եղել է իր հայրիկի ընկերակցությամբ։ Նրան հատկապես ուրախացրել է այն փաստը, որ Մարտինի տարեդարձը հնարավորություն է տվել մեկ տեղում հավաքել իրենց ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Առկա կադրերից կարելի է վստահաբար ասել, որ երեխաները դեռ երկար կհիշեն այդ օրը։