Երբ Սիրուշոն նախ ակնարկեց, ապա բացահայտ հայտնեց երրորդ անգամ մայրիկ դառնալու իր կարգավիճակի մասին, բազմաթիվ դրական ու ջերմ արձագանքներ հայտնվեցին համացանցում։

Արձագանքներն այնքան բուռն էին ու սրտագին, որ անգամ ինքը՝ երգչուհին չէր պատկերացնում, որ այդպիսի արձագանքի կարժանանա իր համար կարևոր այդ իրողությունը։

Ավելի ուշ Սիրուշոյին սիրող անձինք, ինչպես նաև նրա երեխաները փորձում էին կռահել, թե առաջիկայում ինչ սեռի բալիկ է լույս աշխարհ բերելու հմայիչ մայրիկը։

Սիրուշոն խոստացել էր բալիկի սեռի մասին հայտնել մոտակա օրերին։ Իրեն բնորոշ կերպով նա երեխայի սեռը հայտնելու ինքնատիպ եղանակ է մտածել։

Սիրուշոն մի փոքրիկ տեսանյութ է պարտաստել և փոքրիկ տիկնիկների միջոցով հայտնել, թե առաջիկայում ինչ սեռի բալիկ է ունենալու։ Նախ երկու տիկնիկի միջոցով ցույց է տալիս իր երկու որդիներին, իսկ երրորդ տիկնիկի միջոցով հայտնում է, որ երրորդը դստրիկ է լինելու։ Տսեանյութը կցված է։