Նաիրա Մելիքյանը գրել է․ «Երեկ ամբողջ օրը կարկամեցի։ Լուսինեյիս մահվան բոթը ինձ տարավ մեր զրույցները՝ թախծոտ ու մշուշոտ։ Լուսինես, ձեռքս դողում է գրել՝ խունկ ու խնկարկում։ Դու կաս, կմնաս մեզ հետ, քո վարակիչ ծիծաղը անհնար էր չնկատել։

Արխիվից փնտրեցի և գտա ինձ ընծայված խոսքերդ։ Ակամայից հիշեցի մեր զրույցը․ քա տնաշեն էդքան սիրուն ընչի ես ծնվե, քա մեղք չե՞ն էս տղամարդիկ սրտաճաք էղնին, բան ու գործ թողնին քու նկարներն աշեն։ Քա խոպան էլ չեն կռնա էրթան, և այլ մեկնաբանություններ (Լուսինե Կիակոսյան)։

Հա մի կարևոր բան էլ հիշեցի, ասեցիր՝ Նաիրա ջան, միշտ հիշե, տաղանդավորները չեն կըռնա հարուստ էղնին, բայց աշխարհին ու ժողովրդին մեծ հարստություն կըռնան տան։

Մեծ արժեք կար խոսքերումդ և ցավալին այն է,որ մեռնելուց հետո են գնահատում տաղանդավորներին։ Դու մեզ հետ ես, Լուսինե Կիրակոսյան ջան»