Հանրաճանաչ երգչուհի Ալլա Լևոնյանը վերջին տարիներին երաժշտական նորություններով հանդես չի գալիս։ Նա երեք զավակների մայր է, զբաղվում է զավակների հոգսերով, նրանց առօրյայի կազմակերպման հարցերով։ Նրա զավակները արդեն բավականին մեծահասակ են։

Երգչուհին սակավ է երևում հանրային հարթակներում։ Վերջերս հանրայնացվել են կադրեր, որոնցում եևում է, թե ինչ կտրուկ ոճափոխության է դիմել։ Նա ոչ միայն ոճն է փոխել, այլ նաև, ինչպես երևում է, դիմել է կոսմետիկ միջամտությունների։

Այդ միջամտությունների շնորհիվ երգչուհին գրեթե անճանաչելի է դարձել՝ բավականին երիտասարդ տեսք ստանալով։ Երգչուհին վերջերս հանդիպել է Սյուզան Մարգարյանի և Արմինկայի հետ։ Նրանք իրենց հաճելի հանդիպումից կադրեր են հանրայնացրել։

Տարբեր առիթներով Սյուզան Մարգարյանն ու Ալլա Լևոնյանը խոսել են այն մասին, որ իրենք շատ բժածնդիր են դարձել մարդկային շփումների հարցում, շատերին չեն վստահում, գերադասում են պահել հին հարաբերությունները։