Ալեն Սիմոնյանի դուստրը գնում է առաջին դասարան․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հաշվի առնելով համավարակային ներկայիս տարածվածության ցուցանիշները և դրանց աճի միտումը՝ առաջիկա ուսումնական տարին առավել ապահով և արդյունավետ կազմակերպելու համար ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին և կրթական հաստատություններին առաջարկել է առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպել սեպտամբերի մեկին նախորդող օրը՝ օգոստոսի երեսունմեկին։

Այսօր շատ առաջին դասարանցիներ առաջին անգամ դպրոց են գնում։ Առաջին դասարանցիների մեջ է նաև Ալեն Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան։ Ծնողների որոշմամբ Վիկտորիան հաճախելու է Պուշկինի անվան դպրոց։

Առաջին անգամ դպրոց մուտք գործելու կապակցությամբ կազմակերպված տոնական արարողությանը ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանը՝ բարի երթ մաղթելով իր բալիկին ու մյուս բոլոր նոր դպրոց մուտք գործող բալիկներին։

Ալեն Սիմոնյանն ու նրա կինը՝ Մարիամը, օրվա տրամադրությունները փոխանցող լուսանկարներ են տեղադրել իրենց սոցհարթակներում, որոնք մենք ներկայացնում ենք նյութին կից։

Լուսանկարների ներքո շատերն են փոքրիկ Վիկտորիային բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի մաղթել՝ շնորհավորելով նրա մուտքը դպրոց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: