Այսօր նախագահական նստավայրում նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող գործիչ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մեր մշակույթի ականավոր դեմքերից մի քանիսին։

Նախագահական են այցելել գրականության, հեռուստատեսության, երգարվեստի, դերասանական, արվեստի ականավոր ներկայացուցիչներ։

Նրանք նախագահի պաշտոնակատարի հետ ընթրիք են ունեցել։ Ռոբերտ Ամիրխանյանը վերջում դաշնամուրային կատարմամբ ուրախացրել ու զբաղեցրել է հյուրերին։

Մշակութային գործիչներն ու Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո անդրադարձել են այդ հանդիպմանը՝ նշելով ու կարևորելով հանդիպման նպատակը և արդյունքը։

Երկու կողմից էլ նշել են, որ հանդիպման ժամանակ կարևորվել է պետության հոգածության և հովանավորության հանգամանքը մշակույթի արդյունավետ զարգացման հարցում։

Նշենք, որ այս հանդիպման մասին բավականին քննադատական դիրքորոշում են արտահայտել ներկայիս ընդդիմադիր որոշ գործիչներ՝ խստորեն դատապարտելով հանդիպման գնացած մշակութային գործիչներին։

Նախագահական նստավայրում մշակութային անհատների և նախագահի ներկայիս պաշտոնակատարի հանդիպման մասին պատմող փոքրիկ դրվագներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։