Աիդա Սարգսյանի ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Նրան ժամանակին Ներսիկ Իսպիրյանն առաջարկել է երգել ազգային երգեր, քանի որ նրա ձայնը հենց հայկական ազգային երգերի ելեևէջներն արտահայտելու համար շատ հարմար է։

Աիդա Սարգսյանին ժամանակին հովանավորել է Ռուբեն Հայրապետյանը, որն այդ ժամանակ թաղապետ է եղել։ Աիդան գտնում է, որ իրեն հովանավորել են հայկական մշակույթին նպաստ բերելու համար։

Աիդայի կյանքում շրջադարձային է եղել նրա մայրիկի կորուստը, որը շատ անսպասելի ու ցավալի է եղել։ Երգչուհին հուզվելով է հիշում իր մայրիկի հետ ունեցած վերջին շփումները։ Պարզվում է՝ առանց Աիդայի թույլտվության մորը գաստրոսկոպիա են արեն, որից սկսվել է ներքին արյունահոսություն։

Մայրիկը հայրենիքին կապող թելն էր, որի կտրվելուց հետո Աիդան լքել է հայրենիքը։ Նահանգներում դստերը պահելու համար Աիդան նույնիսկ պատրաստ է եղել հացթուխ է աշխատել, որ օրվա ապրուստ վաստակի։ Մանրամասները՝ ստորև։