Մարգարիտա Սարգսյանը մեր այն բացառիկ հերոս տիկնանցից է, ով արցախյան առաջին պшտերազմի ժամանակ առանց վարանելու ստանձնել է հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործը՝ քաջ գիտակցելով պահի հրատապությունը։

Նա ծնվել է Արցախի Հացի գյուղում, սովորել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, ապա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։

Դպրոցական տարիներին շախմատի ու մաթեմատիկայի ասպարեզում փայլուն գիտելիքներ ունեցող և լավագույնս դրսևորվող Մարգարիտան նույն փայլունությամբ իրեն դրսևորել է նաև մարտի դաշտում։

Մարտի դաշտում Մարգարիտան հիմնականում Վազգենի հետ էր մասնակցում գործողություններին։ Նրանց ընկերները արդեն գլխի էին ընկել, որ երիտասարդների միջև որոշակի ջերմություն է ձևավորվել։ Սակայն, ճակատագրի հեգնանքով Մարգարիտան ու Վազգենը մարտի դաշտում զոհվում են միասին։

Մարգարիտան զոհվել է 1993 թվականի օգոստոսի քսաներեքին։ Նրա մասին գրվել են հոդվածներ, ստեղծվել վավերագրական ֆիլմ-հաղորդում։ Մարտական ընկերներն ընկնում են Խծաբերդի համար մղվող մարտերի ժամանակ։ Այժմ հանգչում են կողք կողքի։