Լյովա Եղիազարյանը գրում է. «Պшտերազմն անխուսափելի էր։ Այն ուշ, թե շուտ լինելու էր։ Թե հնարավոր էր, լավ դիվանագիտության դեպքում, այն բացառել, կամ միամտություն է, կամ` դեմագոգիա։ Ինչքան էլ որ առաջին նախագահը ցանկանար խաղալ լուծել թնջուկը, վերջին պահին Ադրբեջանը չէր համաձայնելու։

Երկրորդ նախագահը ուզենար Մեղրին էլ տալ ու յոթ շրջանները,Ադրբեջանը չէր ուզենա։ Կազանում երրորդ նախագահը պատրաստ էր հանձնել յոթ շրջանները, Ալիևը չհամաձայնեց։ Ադրբեջանը ուզել է հարցը լուծել միայն մեկ ճանապարհով՝ պшտերազմի միջոցով։

Առաջին պատերազմում ստանալով քաղաքական,ռազմական ու ամենակարևորն է բարոյական ապտակ, Ալիևները ուզեցել են Հայաստանին պատասխան տալ նույն ձևով՝ պшտերազմի միջոցով ու հույս չունենալով, որ իրենց նպատակին կհասնեն միայնակ, նրանք ընդգրկեցին թուրքերին ու шհшբեկիչներին։

Եվ այն թեզը, որ այս իշխանության դիվանագիտական սխալն էր պшտերազմի uանձազերծումը, մեղմ ասած հավկուրություն է։ Թե ինչու պարտվեցինք, կփորձեմ անդրառնալ առանձին՝ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»: