Հանրահայտ երգիչներից Աբրահամ Ռուսոն, գաղտնիք չէ, որ ունի նաև հայկական արմատներ։ Իր ծագման հետ կապված խոսակցությունների պատճառով Ռուսոն երբեմն հայտնվել է սկանդալային իրավիճակներում, երբեմն էլ հիվանդանոցում։

Երգիչը ջերմորեն է վերաբերվում հայերին։ Նա հաճախ է հայկական ստեղծագործություններ կատարում։ Անցած լինելով բավականին դժվարին փորձությունների միջով դեռ մանկուց, Ռուսոն իր երգերում նման դժվար ուղիների մասին պատմող ստեղծագործություններ է կատարում։

Ռուսոյի կատարումներից հատկապես մեկը մեխ աղմուկ բարձրացրեց հատկապես հարևան երկրի ներկայացուցիչների շրջանակում։ Ռուսոն կատարել էր հայկական ազատագրական մի երգ, որը հայտնվել էր համացանցում։

Ադրբեջանցիները, որ առհասարակ շատ զգայուն են նմանօրինակ հարցերում, բուռն ու ագրեսիվ էին արձագանքել այդ կատարման տեսանյութին՝ խնդիրներ ստեղծելով երգչի համար։ Այժմ այդ ամենն արդեն անցյալում է։

Առաջարկում ենք ունկնդրել Ռուսոյի այդ աղմուկ հանած կատարումից մի փոքրիկ հատված, որը կցված է ստորև բերված նյութի մեջ։