«Ա՛յ ստահակներ, մի հատ ապացույց ներկայացրեք, որ ես Աննա Հակոբյանին հանդիպել եմ». Արծրուն Հովհաննիսյանի նոր հարցազրույցը

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նոր հարցազրույց է վարել Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Ներկայումս պահեստազորի գնդապեպ Ա․ Հովհաննիսյանը խոսել է բանակի և զինված ուժերի հետ կապված ներկայիս խնդիրների մասին։

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարցազրույցից առանձնացրել է Ա․ Հովհաննիսյանի հնչեցրած հետևյալ կարևոր մտքերը․ «Ձեր ճիճու պատկերացումներով, որ դուք փորձել եք ինձ այդպես սեւացնեք, ձեզ թվացել ա՝ հաջողվե՞լ է դա ձեզ:

Դուք պիտի մեծ-մեծ խոսաք հայրենիքից, փրկությունից, բայց նոր դուրս եկած Land Cruiser 300-ով գաք ԱԺ, գնաք ու պատվերներ տաք իմ դեմ, դուք ունեք այդ հնարավորությունը, ես սիգարի կամ բիզնես դասի հնարավորություն չունե՞մ»։

Ժամանակին բանակի սանիտարական ծառայության հաստիքները ո՞նց կրճատեցիք, տարհանման խմբի, դա քանի՞ կյանք արժեցավ: Ես այնքան հարցեր ունեմ, թող հլը փորձեն աչքերիս մեջ նայեն ու ասեն իրենց «խելացի» մտքերը:

Այն, որ բանակում թալան է եղել, որ որոշ մարդիկ Մոնումենտում շքեղ դղյակներ ունեն, դա փաստ է: Ես ափսոսում եմ, որ շատերը մեր աչքի առաջ դա անում էին, մենք խելոք նստած էինք: Այն մարդիկ, որոնք ինձ մեծարում էին, այստեղ-այնտեղ կենացներս էին խմում, այսօր էլ բամբասում են իմ մասին, իրենց գրառումները որ ցույց տամ հանրությանը, թե ինչ դիֆերամբներ են ինձ ձոնել։

Ես սխալվել եմ, որ ժամանակին այդ նույն գողին, ոչ այդքան խելացի բարձր ուսադիրներով զինվորականին ապացուցում էի, որ այսինչ բանը այսպես չի կարելի, ծիծաղում էր իմ վրա, ես էդ պահին չեմ տվել դեմքին իմ գրած ապացույցները ու թողել դուրս եկել: Այո, ես դրա համար փոշմանել եմ ու զղջացել եմ իմ կյանքում: Դա իմ ամենամեծ սխալն է եղել»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: