«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան։ Պրեմիերային Խորեն Լևոնյանը ներկա է գտնվել իր որդու՝ Արմենի հետ։ Հենց այդտեղից էլ Խորեն Լևոնյանը հրապարակել է իր և որդու լուսանկարները։ Սպարապետի մասին պատմող ֆիլմը, ներկայացվել է համընդհանուր ուշադրությանը և պրեմիերային ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի հարազատներն ու նրանց մտերիմները։

Ընդհանրապես, երեկոյի տրամադրությունը եղել է հանդիսավոր, ուրախ ու խանդավառև նաև կարևոր պահերից էր հանդիսանում այն, որ ֆիլմը միավորում է ամբողջ ստեղծագործական թիմին և նրանց, ովքեր մեծապես ներգրավված են եղել Վազգեն Սարգսյանի կյանքը ներկայացնելու գործում։

Այս ֆիլմը պետք է իր տեղը գտնի մեր ժամանակի կինեմատոգրաֆիայում, Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և ներկայացնում է Վազգեն Սարգսյանի կյանքը ու գործունեությունը՝ ընդգծելով նրա բազմակողմանիությունը։ Ֆիլմում նկարագրվում է ինչպես նրա ռազմական ու պետական գործչի կերպարը, այնպես էլ այն մարդը, ով եղել է գրող, սիրառատ անձնավորություն ու ընտանիքի անդամ։

Սյուժեն կենտրոնանում է Վազգեն Սարգսյանի անձի շուրջ, բացահայտելով նրա կյանքի տարբեր կողմեր՝ թե՛ անձնական, թե՛ հասարակական։ Այն անդրադառնում է նաև Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն էջերին, որոնք անմիջականորեն կապված են Վազգեն Սարգսյանի անունը կրող իրադարձությունների հետ։

Խորեն Լևոնյանը նշել էր, որ շատ ծանր պահեր է ապրել կերպարը մարմնավորելիս։ Սպարապետի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը մարմնավորել է տաղանդավոր դերասանուհի Մարջան Ավետիսյանը։