Ընդամենը մատի մեկ հպում և թավան կշողա նորի պես։ Ինչպես մաքրել թավան այրվածքներից ամենապարզ միջոցների օգնությամբ

Յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար չափազանց կարևոր է ինչպես ողջ տան, այնպես էլ, հատկապես խոհանոցային սպասքի, կահ-կարասու մաքրությունը։ Ցավոք սրտի միշտ չէ, որ հաջողվում է փայլեցնել օրինակ թավաները, եթե ձեռքի տակ չկան լավ մաքրող միջոցներ։ Թավայի մաքրումը այրվածքի նստվածքներից, հատկապես հին ու ամուր այրվածքներից, ամենահաճելի գործը չէ։ Դրանք շատ ժամանակատար են, ու երբեմն թվում է՝ անհնար է մաքրել։ Բայց այս հնարը կարող է ազատել ձեր թավան այդ կոշտ նստվածքներից հեշտությամբ արագ։

Նախ, շրջեք թավան և մակերևույթին լցրեք կալցինացված սոդա։ Այս սոդան շատ օգտակար է ճարպի և այրվածքների մաքրության համար, այն պարունակում է աղ, որը գրավում է և լուծարելու գործընթացը դարձնում արդյունավետ։ Սոդան կարելի է գտնել վաճառակետերում և այն իսկապես աշխատում է։

Հաջորդը, տարածեք սոդան թավայի ամբողջ մակերևույթով։ Այնուհետև վերցրեք սովորական ջրածնի պերօքսիդ և ավելացրեք այն սոդայի վրա։ Պատրաստվում է մածուկ, որը հեշտ է օգտագործել։ Խառնեք այն համադրված ձևով։

Այնուհետև ծածկեք թավան սովորական անձեռոցիկով։ Անձեռոցիկի վրա ավելացրեք քիչ քանակությամբ պերօքսիդ՝ ավելի լավ արդյունքի համար։ Թողեք 40 րոպե։

Պերօքսիդը և սոդան կաշխատեն միասին՝ լուծարելով այրվածքների և ճարպի նստվածքները։

Ժամանակը լրանալուն պես, վերցրեք անձեռոցիկը, սրբեք մակերևույթը և լվացեք թավան։ Թավան նորի պես կշողա և կարող եք կրկին օգտագործել։

Հավանաբար դուք գիտեք այլ միիջոցներ, կիսվեք մեկնաբանություններում, միգուցե շատ ուրիշներին դա պիտանի կլինի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: