Uպանվածը ՀՀ-ում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգում կատարված դեպքից

Կեսգիշերից հետո՝ 01։30-ի սահմանում, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ողբերգական ելքով դեպք է պատահել։ Պարզվել է, որ քսանինը տարեկան մի երիտասարդ՝ Լևոն անունով, կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ ու փախել։

Քաղաքացիներին հիվանդանոց են տեղափոխել։ Նրանք եղել են ամուսիններ։ Կինը՝ Դիանա Ղարիբյանը, ով քսանյոթ տարեկան էր, հանրահայտ գործարարներից մեկի՝ Բագրատիոն Ղարիբյանի աղջիկն է։

Կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի է, որ նա վերջերս է ամուսնացել Վ․ Մարգարյանի հետ։ Ամուսինը վիրավորում է ստացել ոտքի շրջանում։ Հայտնի է դարձել նաև, որ Լևոնը օրեր առաջ որոշակի կոնֆլիկտ է ունեցել Դիանայի ամուսնու հետ, որն այդ ժամանակ ծեծկռտուքի էր վերածվել։

Գիշերային կրակոցների վայրից գտնվել է շուրջ տասնչորս պարկուճ, ինչպես նաև արնանման հետքերով ավտոմեքենա, որն ունեցել է ռուսական համարանիշներ։

Անձը, ով կատարել է hանցագործությունը, գտնվել ու բերման է ենթարկվել։ Այս գործով շարունակվում են իրականացվել քնչական աշխատանքներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: