Տաթև Ասատրյանը հայկական շոու բիզնեսի ամենասիրված երգչուհիներից է։ Նա ունի հետևորդների ու երկրպագուների մեծ բանակ։ Նրա կատարումները, երգերը միանգամից սիրվեցին հանդիսատեսի կողմից։ Տաթև Ասատրյանի մասին այսօր հաճախ է խոսվում համացանցում։ Ոչ միայն նրա՝ որպես տաղանդավոր երգչուհու մասին, այլ նաև որպես բարեսիրտ, բարեգործ ու մեծատառով մարդու մասին։ Տաթև Ասատրանը այն բացառիկ երգչուհիներից է, ով իսկապես ցանկանում է օգտակար լինել շրջապատի մարդկանց։ Դրանում արդեն համոզվել ենք։

Գրեթե բոլորը գիտեն, թե ինչպիսի օժանդակություն ու աջակցություն է ցուցաբերում Տաթև Ասատրյանը փոքրիկ Նժդեհի նկատմամբ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Տաթևն անկեղծացել էև խոսել է իր դժվարին մանկության մասին։ Նա շատ զրկանքներ ու դժվարություններ է տեսել, շատ բարդություններ է հաղթահարել։ Երգչուհու խոսքով, նա Նժդեհի համար անում է այն, ինչ կցանկանար, որ իր համար անեին, երբ նա փոքր երեխա էր։

Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ընթացքում տեղի է ուեցել մի հրաշք դեպք, որը հուզել է հազարավորներին։ Այս անգամ ևս Տաթև Ասատրյանը հիացրեց ու զարմացրեց հնարությանը։ Նա հենց համերգի ժամանակ հացի փուռ է նվիրել իր հարևանուհուն, որն աշխատել է որպես հացթուխ և իրեն հասանելիք բաժին 2 հացից 1-ը միշտ տվել է Տաթևի ընտանիքին։

Տաթևը չի մոռացել կնոջ բարությունը և ահա թ եիննչպես այսօր հատուցեց նրան, ինչպես իր շնորհակալությունը հայտնեց։Իսկական բարեգործն այսպիսին է լինում։ Շնորհակալություն սիրելի Տաթև այդքան բարի գործ կատարելու համար։