Այսօր երգիչ Սարոյի համար առանձնահատուկ օր է։ Այսօր երգչի մայրիկի տարեդարձն է։ Սարոն մայրիկին շնորհավորել է կեսգիշերին։ Ինստագրամի էջում Սարոն հուզիչ հրապարակում է արել ու հրապարակմանը կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ լավ մամա»: Որքան մեծ սեր է այս բառերում։ Որդիական անմնացորդ սիրո վառ դրսևորում։ Երգիչ Սարոյի մայրիկին իրենց շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքներն են ուղղել երգչի հետևորդները, մաղթել են երկար տարիների կյանք, առողոջություն և ուրախություն։

Սերնդից սերունդ, յուրաքանչյուր մարդու համար մայրը կյանքում ամենակարեւոր մարդն է։ Մայրիկը մարմնավորում է լավագույն հատկանիշները՝ անձնազոհություն, նվիրում, անմնացորդ սեր։


Բառերն անզոր են նկարագրելու մայրական մեծ նվիրումը, աշխարհի ամենահարուստ բառարաններում անհնար է գտնել խոսքեր, որոնք կկարողանան նկարագրել մոր սիրտն ու նվիրումը։ Մայրիկը աշխարհի ամենամոտ մարդն է, այս էակի կողքին, անկախ տարիքից, մեզ ապահով ու պաշտպանված ենք համարում։

⠀
Նրա գրկում ոչ վախ կա, ոչ էլ անհանգստություն: Մայրիկի ջերմ խոսքերը և մեր հանդեպ ունեցած հավատը կարող են մեզ կյանք վերադարձնել, անգամ այն պահին, ե րբ թվում է, թե ա մեն բան կո րած է։ Իսկ մայրերի հանդեպ սերն առանձնահատուկ է, անվերապահ, մաքուր ու ջերմ։ Յու րաքանչյուր մոր համմար, անկախ տարիքից, զավակը երեխա է։
⠀