Այսօր մարտի 6-ին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Սերժ Սարգսյանի կինն ու հայաստանցիների համար բարեգործական գործունեություն ծավալած անձը դարձել է հասարակության համար նվիրվաության օրինակ։ Նա հոգում էր արյան քաղցկեղով երեխաների մասին։ Նա փորձում էր հույսով ու լույսով լցնել հուսահատ մարդկանց կյանքը։ Նրան խիստ ցավ էր պատճառում այն, երբ տեսնում էր հիվանդության դեմ պայքարող երեխաներին ու նրանց հուսահատ ու շփոթված ծնողներին։ Ամեն մի բուժվող երեխայի համար նա սրտացավ էր։

Նա շատ անելիք ուներ ու շատ պլաներ, սակայն վրա հասած համավարակը, որ ծնկի բերեց ողջ աշխարհը, շատերին զրկեց կյանքից։ Ռիտա Սարգսյանը ևս դարձավ սարսափելի համավարակի զոհերից մեկը։ Արվում էր ամեն ինչ, սակայն նրա կյանքը չհաջողվեց փրկել։ Նրան ծանր վիճակով տեղափոխեցին արտասահման, բայց բժիշկներն անզոր գտնվեցին։ Ռիտա Սարգսյանի կորուստը հատկապես ծանր տարան նրա մտերիմներն ու շոու բիզնեսի ներկայացոցիչները։

Երգահան Ավետ Բարսեղյանը և երաժիշտները ստեղծեցին երգ՝ նվիրված Ռիտա Սարգսյանի հիշատակին։ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Ավետ Բարսեղյանը շնորհավորել է, նա հուզիչ գրառում է արել հետևյալ բովանդակությամբ․ Շնորհավոր ծնունդդ, երկնային էակ։

«Ի սրտե» երգը, որը այսօր սկսում է նոր կյանք՝ նրա ծննդյան օրը, ասում է շատ բան՝ այն չի համարվում միայն երգ, այլ միակողմանի նամակ է նրա սիրելիներին, որն ուղղվում է յուրաքանչյուրին՝ հիշեցնելու այն գաղափարները, որոնք նա ներկայացնում էր։