Սոնա Ռուբենյանի և նրա ամուսնու կյանքում երեկ կարևոր և խորհրդանշական իրադարձություն էր։ Նրանք առաջին անգամ ստանձնեցին կնքահոր և կնքամոր պարտականությունը՝ մկրտելով փոքրիկ Մարիին։ Մկրտության խորհուրդը հայ ժողովրդի կյանքում ունի մեծ նշանակություն։ Այն ոչ միայն կրոնական, այլև հոգևոր վերածննդի արարողություն է, երբ երեխան ստանում է իր առաջին օրհնությունը և դառնում Աստծո ընտանիքի մի մասը։

Երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել էր լուսանկարներով՝ գրելով, թե որքան հուզիչ էր իրենց համար այդ օրը։ Նա նշեց, որ կնքահայր ու կնքամայր լինելը մեծ պատասխանատվություն է։
Մկրտության արարողությունը տեղի է ունեցել գեղեցիկ և տոնական մթնոլորտում։ Փոքրիկ Մարին բավականին աշխույժ է եղել ամբողջ ընթացքում՝ ուրախություն պարգևելով ներկաներին։ Ծնողները, հարազատները և ընկերները մասնակցել են արարողությանը, իսկ վերջում կազմակերպվել է փոքրիկ հյուրասիրություն։

Սոնա Ռուբենյանը հայկական էստրադայի սիրված երգչուհիներից է, ով միշտ առանձնացել է իր մեղեդային ձայնով և նուրբ, լուսավոր երգերով։ Նրա երգերը միշտ սպասված են, դրանք սիրով ունկնդրում են տարբեր տարիքի մարդիկ։

Սոնա Ռուբենյանի երգերից շատերը հիթեր են դարձել։ Երգչուհին իր երգարվեստով զարդարում է հայկական էստրադային երաժշտության աստղադարանը։ Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծեց նրա մարդկային ջերմությունն ու հոգատարությունը։

Մմկրտությունը մի նոր սկիզբ է, և կնքահայրն ու կնքամայրը միշտ կլինեն կողքին՝ աջակցելով ու առաջնորդելով նրան կյանքի կարևոր ճանապարհին։ Մեզ մնում է միանալ շնորհավորանքներին և մաղթել ամենալավն ու բարին։ Տեսանյութում կարող եք դիտել կադրեր մկրտության արարողությունից։