Մաշա Մատվեեվայի կյանքը միշտ փոփոխությունների մեջ էր: Արդեն 13 տարի առաջ նա գտավ նոր կյանքի սկիզբը՝ իր որդու՝ Արտյոմի ծնունդը, երբ Ռուսաստանում ծնվեց փոքրիկ տղան։ Նրա և ամուսնու հարաբերությունները չհաջողեցին երկար ժամանակ շարունակվել, բայց Մաշան երբեք չի մեղադրել ոչ մեկին:

Նրա խոսքով Կյանքը միայն սիրո մեջ չի լինում, շատ ավելի ուրիշ իրավիճակներ ու պայմաններ կան, որոնք ստիպում են մարդուն ապրելու որոշումներ կայացնել: Որդուն՝ Արտյոմին միայնակ է դաստիրակել։ Ամուսնու հետ մի քանի տարի են միասին եղել և հետ բաժանվել են։ Դերասանուհին խորին հարգանքով է վերաբերվում նախկին ամուսնուն, նշում է, որ նա նրան։ Նա լավ մարդ է, և երբեք չի արգելի որդուն շփվել հոր հետ։

Մաշան իրեն համարում է մեծ հայենասեր, բայց ստեղծված պայմաններում չի ցանկանում, որ իր տղան մեկնի ծառայության Հայկական բանակում։ «Հայենասեր լինելով չեմ թողնի, որ ստեղծված պայմաններում իմ տղան գնա բանակ, բայց տղաս ուզումա գնա Հայկական բանակ։ Ես այս պահին դեմ եմ, եթե ինչ-որ բան փոխվի, առաջինը կասեմ Արտյոմ գնա»։ Մաշայի ամենամեծ երազանքը խաղաղ երկնքի տակ ապրելն է։

Մաշան սիրում է դիտել մուլտֆիլմեր դիտել, նախապատվությունը տալիս է վավերագրական ֆիլմերին, քանի որ, ըստ նրա, այդ ֆիլմերն ավելի անկեղծ են։ Մանկուց սիրում է կարդալ, առաջին գրքերից են եղել Մալոյի «Առանց ընտանիքի» վիպակը, «Ռոբինզոն Կրուզո», «Անգլուխ ձիավորը»։

Յուրաքանչյուր գրքի հետ նա նոր բան էր բացահայտում իր համար։