«Այս երգը նվիրում եմ բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր…կամ վաղը… կամ մյուս օրը: Մի խոսքով՝ բո-լո-րիի՜ն» .Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան — «Տորթիկ» (տեսանյութ)

Համացանցում թեժ է։ Բոլորը քննարկում են Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգը։ Լիլիթը հերթական անգամ ուրախացրել է իր երկրպագուներին, նրա այս երգը իսկական ֆուրոր է առաջացրել։ Լիլիթի ցանկացած երգ մի փոքրիկ ֆիլմ է հիշեցնում՝ տխուր կամ ուրախ։ Իր բոլոր երգերի տեսահոլովակներում երգչուհին ներկայանում է նորովի։ Վառ գույներ, ուրախ մթնոլորտ, դրական աուրա և մի քանի րոպե բարձր տրամադրություն։

Ահա այսպես կարելի է բնութագրել տաղանդավոր երգչուհու երգերի հիման վրա տեսահոլովակները։ Իհարկե այդ տեսահոլովակները տարբեր արձագանքներ են ունենում համացանցում, մի մասը շատ է հավանում ու շտապում է կիսվել, մի հատվածը քննադատում է ու չի զլանում իրենց դժգոհությունը հայտնել։

Դե իսկ, երգչուհու հետևորդներն ու երկրպագուները չեն զսպում իրենց հիացմունքը։ Լիլիթն այս անգամ էլ շլացնում է իր հմայքով ու տաղանդով։

Այս երգը անվանել են «Տորթիկ»։ Լիլիթ Հովհաննիսյանն իր ոճով գրառում է արել, նշելով, որ երգը նվիրվում է բոլոր նրանց ով իր ծննդյան տարեդարձը նշում է այսօր, կամ նշելու ՝է վաղը, կամ ․․․։ Կարճ ասած երգը նվիրվում է տարվա ցանկացած օրը ծնվածներին։

Առաջին իսկ նոտաներից ու ռիթմից հասկանում ես, որ ուրախ տրամադրությունն ապահովված է։ Այսօր իմ օրն է․․․ այսօր իմ օրն է․․․ Հարմար տեղավորվեք, լցրեք սուրճն ու վայելեք, սպասվում են ուրախ տրամադրությամբ հագեցած րոպեներ։ Կիսվեք ձեր տպավորությամբ։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: