Այսօր սիրված ու ճանաչված դերասանուհի Լիանա Վանոյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Լիանա Վանոյանը օժտված է դերասանական մեծ տաղանդով։ Նրա հումորային հոլովակները շատ սիրվեցին և ընդունվեցին հանրության կողմից։ Նա ունի հետևորդների մեծ բանակ, ովքեր մեծ անհամբերությամբ են սպասում Լիանայի նոր հրապարակումներին։

Այժմ Լիանան իր հանդիսատեսին ներկայանում է կերպարանափոխված։ Հիշեցնենք, որ նա դիմել է վիրահատության։ Նույնիսկ վիրահատությունից հետո, նա իրեն հատուկ հումորային ու պոզիտիվ ոճով գրել էր․ «Եթե դա ձեր ցանկությամբ է, մի տզտզացեք»։

Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նա հետաքրքիր բովանդակությամբ հրապարակում է արել՝ իրեն հատուկ ոճով։ Նա հրապարակել է լուսանկարներ և գրառում արել, որում դերասանուհին նշել է, որ կյանքը շատ շռայլ է գտնվել իր նկատմամբ, նրան պարգևել է հիանալի ընտանիք, բախտ է վիճակվել ունենալ սիրելի աշխատանք։

Լիանան իրեն համարում է երջանիկ մարդիկ և դրա համար պարտական է Արարչին, որ հենց իրեն է ընտրել որպես հերոս։ Լիանան երջանիկ է նաև, որ վայելում է անծանոթների սերն ու ջերմությունը, ինչը իսկապես իրական երջանկություն է։

Դերասանուհին ինքն իրեն մաղթել է մնալ անդավաճան իր տեսակին, պահել այն մաքուրն ու ազնիվը, որն իրեն տրված է ի վերուստ։ Դե իսկ գրառման վերջում, դերասանուհին իրեն հատուկ ոճով շնորհավորել է իր մեջ ապրող փոքրիկ Լիանային։

Մենք ևս միանում ենք շնորհավորանքներին և սիրելի դերասանուհուն մաղթում ենք առողջություն, արևշատություն, նորանոր ձեռքբերումներ։