Ապրիլի 17-ը ՀՀ ազգային հերոս, լեգենդար քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, ուշագրավ մանրամասներ նրա մասին

Քաղաքական լեգենդար գործիչներից մեծագույնի՝ Կարեն Դեմիրճյանի տարեդարձն է։ Այս բացառիկ անհատին մինչ օրս էլ գրեթե ամեն օր ենք հիշում ու հիշատակում։ Նրա նվիրումն ու հայրենասիրությունը չափանիշ են մինչ օրս շատ գործիչների համար։

Բուհում ինժեներ-մեխանիկի մասնագիտություն ստանալուց հետո Կ․ Դեմիրճյանը ուսանում է նաև Մոսկվայում ու Լենինգրադում, որից հետո աշխատում է որպես ճարտարագետ ու տնօրեն Երևանի Էլեկտրոտեխնիկական գործարանում։

Կ․ Դեմիրճյանի հավատարիմ ուղեկիցը եղել է կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նրանք իրար են հանդիպել դեռ ուսանողության տարիներից։ Համատեղ ընտանեկան կյանքի ընթացքում ունեցել ու դաստիարակել են երկու որդիների՝ Ստեփան ու Սամվել Դեմիրճյաններին։

Կ․ Դեմիրճյանի գործունեության շնորհիվ հայկական մշակույթն ու քաղաքական կյանքը մեծապես շահել ու զարգացում են ապրել։ Կարեն Դեմիրճյանի մասին առ այսօր ժողովուրդը խոսում է մեծ հպարտությամբ և ափսոսանքով։ Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր ու հոդվածներ են գրվել, սակայն էլի ասելիք կա։ Նա այն քաղաքական գործիչներից էր, որին ժողովուրդը ցանկանում էր տեսնել կրկին իշխանության աթոռին։

Նա իր անձնական կապերն ու ամեն մի հնարավորություն գործադրում էր, որ շահի երկիրը։ Նա այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, որ երբեք փողոց դուրս չեկավ թիկնապահների ուղեկցությամբ։ Փողոցում մոտենում էր ու անմիջական զրույցի բռնվում քաղաքացիների հետ։ Նա իսկապես սիրված էր ու առ այսօր էլ վայելում է ժողովրդի սերը՝ ամենամեծ պարգևը երկրի ղեկավարի համար։

Կ․ Դեմիրճյանի կյանքի վերջին փուլի հիմնական ուրախությունը նրա թոռներն են, որոնք նույնպես ջերմ ու գեղեցիկ հիշողություններ ունեն սիրելի պապիկից։

Рейтинг
( 12 оценок, среднее 4.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: